Դրաստամատ Սիմոնյան
1934 – 1937
Ֆակուլտետներ.
° լրագրության,
° օտար լեզուների և տարածաշրջանագիտության,
° բժշկակենսաբանության,
° քաղաքագիտության,
° կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի,
° հոգեբանության,
° սոցիալ-մշակութային սպասարկման և զբոսաշրջության,
° ֆիզիկատեխնիկական,
° բանասիրության,
° տնտեսագիտության,
° իրավագիտության:
Սպորտի աստղերն այստեղ նստել են մի սեղանի շուրջ երկրպագուների հետ, և աշխարհի չեմպիոնի ու բանկային աշխատակցի միջև տարբերություն չի եղել, երբ հաղթել են մերոնք: Փոխվում է աշխարհը, փոխվում է սպորտը, փոխվում է սպորտ բարը:
Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ Ներկա պահին գտնվում է վերակառուցման փուլում։ Համալիրում գտնվում են թանգարաններ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Համալիրի վերևում գտնվում է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան (1967թ.)։ Ներքևում՝ համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։
«Երևան էքսպո» ցուցհանդեսային համալիրը իր գործունեությունը սկսել է 2012թ-ից: Այն միակն է Հայաստանում,որտեղ կազմակերպվում են միջազգային չափանիշներին համապատասխան ցուցահանդեսներ,ֆորումներ,կոնֆերանսներ և այլ միջոցառումներ:
Նոր սերնդի գրասենյակային շենք «Երեւան Պլազա» բիզնես կենտրոնը հանդիսանում է առաջին «Ա» - դասի բիզնես կենտրոնը Հայաստանում: Ժամանակակից ութ հարկանի շենքը գտնվում է մայրաքաղաքի անմիջապես սրտում, քաղաքապետարանի դիմաց: Դա բազմաֆունկցիոնալ համալիր է, որը հագեցված է բոլոր միջոցներով ձեր գործունեությունը առավել արդյունավետ դարձնելու համար: «Երեւան Պլազա» բիզնես կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 13.000 ք.մ. է, որից 9.000 ք.մ. զբաղեցված է տարբեր կազմակերպությունների կողմից:
LOGOS EXPO Center ցուցահանդեսների կազմակերպման առաջին և ամենախոշոր ընկերությունն է Հայաստանում, որը ստեղծվել է 1999 թ-ին: Հայաստանում այն հանդիսանւմ է բացարձակ առաջատար ցուցահանդեսների կազմակերպման ոլորտում:
Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը սկսել է իր գործունեությունը տարիներ առաջ: 2005 թ. օգոստոսի 6-ին Գեղագիտության Ազգային կենտրոնի օրիգամի խմբի սաները Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք ուղարկեցին հարյուրավոր նկարազարդ «Խաղաղության լապտերներ» և 1000 թղթե կռունկ, այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով 1945 թ. ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին: Ակցիան շատ ջերմ արձագանք գտավ Ճապոնիայում, որից հետո այն վերածվեց ամենամյա միջազգային ծրագրի և իրականացվում է մինչ օրս: Հետագայում այդ խմբի գործունեության հիման վրա էլ ստեղծվեց «Խաղաղության լապտերներ» ՀԿ, որը 2010 թ. մայիսին վերանվանվեց հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային ՀԿ-ի:
Մեր առաքելությունը
Տարածաշրջանային խնդիրների լուծում խաղաղ միջոցներով` միջազգային իրավունքի օգնությամբ:
Շունչ յոգայի և փիլատեսի ստուդիան Երևանում գործող յոգայի առաջին կենտրոնն է, որը սկսել է իր աշխատանքն ԱՄՆ-ում և Հնդկաստանում մասնագիտական կրթություն ստացած և որակավորված ուսուցիչների հոտ: 2007թ-ից՝ բացման օրից, կենտրոնը շարունակում է ապահովել դասերի բարձր որակ՝ միաժամանակ խրախուսելով ուսուցիչների արտերկիր տարեկան վերապատրաստման և ավագ ուսուցիչների կենտրոն հրավիրելու գործընթացը:
Տարիների ընթացքում Շունչը մեծ աշխատանք է կատարել՝ ներկայացնելով յոգայի արվեստն Հայաստանի բնակիչներին: Շունչում դասավանդվում են Հաթա յոգայի տարբեր տեսակներ, գործում են դասեր՝փոքր մասնագիտացված խմբերի, հղիների, տարբեր տարիքի երեխաների համար:
«Ջրաշխարհ»-ը տեղակայված է Երևան քաղաքում շուրջ 2 հեկտար կանաչապատ տարածքում: Այն իրապես օազիս է, որտեղ ամռան տապին կարելի է զովանալ և հիանալի ժամանակ անցկացնել: «Ջրաշխարհ»-ն աշխատում է տարվա տաք եղանակին և իր հաճախորդներին առաջարկում է տարաբնույթ զվարճանքներ և պոտենցիալ հանգստի համար նախատեսված բոլոր հարմարությունները, ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար:
«Ջրաշխարհ»-ը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով և բավարարում է նորմայի բոլոր պահանջները: Ջրային ատրակցիոնները, երեխաների և մեծահասակների համար նախատեսված լողավազանները, ջակուզին մոռացնել են տալիս շոգի մասին, բարձրացնում են տրամադրությունը և կդարձնեն ձեր ակտիվ հանգիստն էլ ավելի տպավորիչ: Ջրային գոտու տարածքում կա զվարճանքների համար նախատեսված տարածք, ռեստորան, սրճարան, բար, արագ սննդի կետ, ինչպես նաև լոգարան, հանդերձարան և ավտոկայանատեղի: Ջրային գոտում ձեր անվտանգությունը կապահովի փրկարարների պրոֆեսիոնալ խումբը, իսկ անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի առաջին օգնություն:
Հիմնադրվել է 2000թ-ին: 2004-ից համարվում է Լեսաֆֆր ֆրանսիական ընկերության միակ ներկայացուցիչը Հայաստանում: Շուրջ 10 տարի է ՀՀ շուկաներին մատակարարում է բարձրակարգ խմորիչներ և բարելավիչներ: Նաև Հունաստանից ներկրում է արտադրական շոկոլադ և սպասարկում է բազմաթիվ խմորեղենի արտադրամասերի:
Տեխնիկական կենտրոն ֆուտբոլային ակադեմիան բացվել է 2010թ.-ի սեպտեմբերի 1-ին Երևանի Ավան թաղամասում: Պաշտոնական բացումն ազդարարել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ
Միշել Պլատինին և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` կտրելով կարմիր ժապավենը:
Նորաբաց ակադեմիայի գլխավոր նպատակն է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Կենտրոնի դռները բաց են բոլոր այն երեխաների և երիտասարդների համար, ովքեր սիրում են ֆուտբոլը:Մարզահամալիրը ներառում է ֆուտբոլային 5 խաղադաշտ, 4 թենիսի խաղադաշտ, լողավազաններ, մարզադահլիճ, հյուրանոցային համալիր և այլ ծառայություններ:
Ֆուտբոլի ակադեմիան իր ծավալով միակն է ամբողջ Հայաստանում:
Ավելորդ չէ նշել, որ կենտրոնը խոշորագույնն է Հարավային Կովկասում ու լավագույններից մեկը` Եվրոպայում:
ՏՐԻՈՒՄՖ ՍԹԱՅԼ ՍՏՈՒԴԻՈՆ նոր ձևաչափի գեղեցկության սրահ է, որի հիմքում ընկած են լավագույն տեխնոլոգիաները և առաջընթաց մեթոդները գեղեցկության ոլորտում: Սրահը զինված է գերժամանակակից տեխնիկայով և Ձեզ է առաջարկում ծառայությունների ամբողջական համակարգ:
Գեղեցկության սրահի անձնակազմը բաղկացած է լավագույն մասնագետներից, որոնք քաջ ծանոթ են նորաձևության ոլորտի թրենդներին և նորագուն մեթոդներին: Սրահում օգտագործվում են միայն լավագույն նյութեր և գեղեցկության պարագաներ: ՏՐԻՈՒՄՖ ՍԹԱՅԼ ՍՏՈՒԴԻՈՅՈՒՄ Դուք կարող եք ստանալ բարձրակարգ սպասարկում և վերջնական կատարյալ արդյունք, որն անշուշտ կընդգծի Ձեր անհատականությունն ու հմայքը:
Մեր սպորտային համալիրը մատուցում է բազմաթիվ ծառայություններ:
‘’Cross’’ սպորտային համալիրում առկա են`
բացօթյա և ծածկած լողավազաններ,
մասնագիտացված բասկետբոլի և վոլեյբոլի սրահ` իր բարձր որակի ունիվերսալ մանրահատակով, սեղանի թենիսի սրահ,
թենիսի 2 դաշտ,
մարզասրահ` հագեցած ժամանակակից մարզասարքերով,
ֆիննական շոգեբաղնիք,
խմբակային մարզումների համար նախատեսված սրահ, որտեղ անց են կացվում՝
Dance aerobics,
Yoga,
Pilates,
ABS Back stretch,
Body Flex,
Body Training,
ինքնապաշտպանության մարզումներ:
Հենց այստեղ դուք կարող եք շեղվել քաղաքի եռուզեռից և վերջապես զբաղվել ձեր սիրած մարզաձևով:
Մենք կապահովենք ձեզ համար որակ և հարմարավետություն` թողնելով ձեզ միայն վայելել այն ժամանակը, որ կանցկացնեք մեզ մոտ:
Երևանի կենդանաբանական այգին հանրային սեփականություն է: Մեր գործունեությունն ուղղված է Հայաստանի բնության և մշակութային ժառանգության պահպանությանը` ապագա սերունդների համար: Այգու` որպես հանրային կրթական հաստատության հիմնական առաքելությունը բոլոր տարիքի անձանց և Հայաստանի հրաշագեղ բնության հարուստ կենսաբազմազանության հետ կապի ստեղծումն է: Այգու այցելուներին ոգեշնչելու, կրթելու, բնական ռեսուրսների, կենսաբազմազանության և կենդանիների բնակավայրերը պահպանելն այգու հիմնական առաքելություններից է: Հետամուտ լինելով այս վեհ առաքելությանը` մենք փորձում ենք ապահովել մարդկային ցանկությունների և վայրի կենդանիների ներդաշնակությունը` ապահովելով վերջիններիս բարեկեցության և խնամքի լավագույն օրինակը:
Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936 թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան: Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 60 տարի: 1994-1997թթ. թանգարանը գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը Երևանի քաղաքապետարանի հետ միասնական ճարտարապետական համալիր է ձևավորում: Թանգարանում պահպանվում է ավելի քան 89700 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։
Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է, որի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Եվրոպական, Ռուսական, Հայկական և Արևելյան արվեստի սրահներում կարելի է ծանոթանալ Այվազովսկու, Սարյանի, Կանդինսկու, Դոնատելլոյի և նշանավոր այլ արվեստագետների ստեղծագործություններին:
Թեև խորհրդային կարգեր հաստատվելուց անմիջապես հետո Հայաստանում հիմնվել ու գործել են բազմաթիվ գրական կազմակերպություններ («Հայ գրողների միություն», «Հոկտեմբեր», «Նոյեմբեր», Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիա», «Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիա»), Հայաստանի գրողների միությունը, որպես բաղկացուցիչ մաս, ստեղծվել է ԽՍՀՄ գրողների միության հետ միաժամանակ՝ 1934 թ.-ի օգոստոսին։ Հիմնադիր համագումարում (օգոստոսի 1-5) վարչության նախագահ է ընտրվել Դրաստամատ Սիմոնյանը։ Հայ գրողների պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԽՍՀՄ գրողների միության առաջին ¥հիմնադիր¤ համագումարին։ 1939 թվականի սեպտեմբերին Հայաստանում նշվել է «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակը, այդ կապակցությամբ Երևանում տեղի է ունեցել ԽՍՀՄ գրողների միության վարչության պլենում։ 1941 թվականի մայիսի 10-ից 20-ը Մոսկվայում կայացել է հայ գրականության տասնօրյակ։ Հայրենական պատերազմին մասնակցել են 50-ից ավելի հայ գրողներ։
ՀԳՄ 2-րդ համագումարը տեղի է ունեցել 1946 թ. սեպտեմբերին, վարչության նախագահ է ընտրվել Ավետիք Իսահակյանը։
Այնուհետև տեղի է ունեցել ևս 14 համագումար։
ՀԳՄ 3-րդ (1954 թ. հունվար) համագումարում վարչության նախագահ է վերընտրվել Ավետիք Իսահակյանը։ ՀԳՄ 4-րդ (1959 թ. հունվար), 5-րդ (1966 թ.նոյեմբեր), 6-րդ (1971 թ. հունվար) համագումարներում վարչության առաջին քարտուղար է ընտրվել Էդվարդ Թոփչյանը։ ՀԳՄ 7-րդ (1976 թ. ապրիլ) համագումարում Վարդգես Պետրոսյանն ընտրվել է վարչության առաջին քարտուղար, իսկ 8-րդ (1981 թ. մայիս), 9-րդ (1986 թ. մայիս) համագումարներում՝ վարչության նախագահ։ 1988-ի հունվարին կայացել է ՀԳՄ վարչության արտահերթ պլենում, որը վարչության նախագահ է ընտրել Հրաչյա Հովհաննիսյանին։
1990 թվականի հունիսի 15-ին Հայաստանի գրողների միության նախագահությունը հրապարակել է հայ գրողների ինքնուրույն կազմակերպության նախագիծը, նույն տարվա սեպտեմբերին Գրողների տունը, որպես կենտրոնական շտաբ, տրամադրվել է Երկրապահ կամավորականների միությանը (ԵԿՄ)։ Հայ գրողները ակտիվորեն մասնակցել են Հայաստանի ազգային պետականության վերականգնմանը, Արցախի ազատագրությանը։ Մի շարք գրողներ մարտնչել են տարբեր ռազմաճակատներում, Գանձասարի մարտերում զոհվել է Սամվել Շահմուրադյանը, Վազգեն Սարգսյանը դարձել է ՀՀ պաշտպանության նախարար, ապա և Հայաստանի Հանրապետության վարչապետ։
ՀԳՄ 10-րդ (1990 թ. սեպտեմբեր և 1991 թ. փետրվար)՝ երկու փուլով կայացած համա-գումարում միության նախագահ է ընտրվել Վահագն Դավթյանը։ ՀԳՄ 11-րդ արտահերթ (1994 թ. սեպտեմբեր) համագումարը միության նախագահ է ընտրել Ռազմիկ Դավոյանին, իսկ 12-րդ արտահերթ (1996 թ. ապրիլ) համագումարը՝ Հրանտ Մաթևոսյանին։
ՀԳՄ 13-րդ (2001 թ. մայիս), 14-րդ (2005 թ. մայիս), 15-րդ (2009 թ. հուլիս), 16-րդ (արտահերթ, 2013 թ. հուլիս) համագումարներում միության նախագահ է ընտրվել Լևոն Անանյանը։
ՀԳՄ 16-րդ արտահերթ համագումարն ընդունել է ՀԳՄ նոր կանոնադրությունը։
ՀԳՄ 17-րդ արտահերթ (2013 թ. հոկտեմբեր) համագումարը միության նախագահ է ընտրել Էդվարդ Միլիտոնյանին։
ՀԳՄ-ի նախաձեռնությամբ հրավիրվել են գրողների համահայկական վեց համաժողովներ.
Երևանում (Ծաղկաձորում)՝ 2002 հունիս, 2004 հունիս, Բեյրութում՝ 2006 ապրիլ, Երևանում (Ծաղկաձորում՝)՝ 2008 հուլիս, 2010 հունիս, 2012 ապրիլ,
ինչպես նաև հայազգի օտարագիր գրողների հինգ համաժողովներ.
Երևանում (Ծաղկաձորում)՝ 2005 հոկտեմբեր, Երևանում, Ստեփանակերտում՝ 2007 հոկտեմբեր, Լոս Անջելեսում՝ 2009 նոյեմբեր, Երևանում (Ծաղկաձորում)՝ 2011 հոկտեմբեր, 2013 հուլիս։
Վերականգնվել են երիտասարդ գրողների ամենամյա համաժողովները (2003 թ.-ից), մանկական գրքի շաբաթները (2002 թ.-ից) և Թարգմանչաց տոները (2001 թ.-ից)։
2002 թ. հիմնադրվել է ՀԳՄ հրատարակչությունը, սկսել է հրատարակվել երիտասարդ գրողների «Մուտք» (2003-2007 թթ.) մատենաշարը։ Գրական գործող պարբերականների շարքում («Գրական թերթ», «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիա» (2012-ից վերանվանվել է «Լիտերա»), «Նոր-Դար») ավելացել են «Արտասահմանյան գրականություն», «Գրականագիտական հանդես» (2004 թ., ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ), «Գրական մունետիկ» հանդեսները, «Սատիրիկոն» երգիծաթերթը (հետագայում դարձել է երիտասարդական թերթ՝ «Գրեթերթ»), «Ցոլքեր» (2005 թ.) մանկապատանեկան և «Լուսապսակ» (մինչև 2009 թ.) մանկական հրատարակությունները։ Սկսել է գործել cultural. am երիտասարդական ժամանակակից արվեստի և գրականության կայքը։ Ստեղծվել է «Ցոլքեր» պատանեկան-երիտասարդական գրական ստուդիան (2002 թ.)։
2004 թ. հունիսին նշվել է Հայաստանի գրողների միության 70-ամյակը։
1934 – 1937
1944 – 1946
1946 – 1957
1959 – 1975
1975 – 1988
1988 – 1990
1990 – 1994
1994 – 1996
1996 – 2001
2001 – 2013
Պատմություն Միությունը ստեղծվել է 1932 թվականի նոյեմբերի 10-ին։ Առաջին համագումարը տեղի է ունեցել 1945 թվականին։ 1945-2013 թթ. կայացել է 18 համագումար։ Վերջին՝ 18-րդ համագումարը կայացել է 2013 թ. դեկտեմբերի 16-ին, որի ժամանակ Կարեն Աղամյանը ձայների ճնշող մեծամասնությամբ երրորդ անգամ ընտրվել է կազմակերպության նախագահ։ Գործունեություն Միության հիմնական խնդիրներից են՝ աջակցել Հայաստանի նկարիչներին, քանդակագործներին և արվեստաբաններին՝ ստեղծելու բարձրարժեք ստեղծագործություններ, նպաստել անդամների պրոֆեսիոնալ վարպետության բարձրացմանը, նրանց միջազգային կապերի ընդլայմանը, մասսայականացնել ստեղծված աշծատանքները, բացել ցուցահանդեսներ, հնարավորինս կազմակերպել և ֆինանսավորել նրանց գործունեությունը և այլն։ Միությունը կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, հանրապետական ու միջազգային փառատոներ, հրատարակում նկարիչների կատալոգները։ Միությունում անցկացվում են դասախոսություններ, հանդիպումներ արվեստի ու մշակույթի գործիչների հետ, տոնվում են հոբելյանական տարեթվերը։
ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանր առևտրային ծառայություններ: Ներկայումս ՀայՓոստ ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում:
Հանրապետության Հրապարակը քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական կառույցն է, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի (1924, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան), կառուցապատվել 1926-1958-ին, 1940-1990 թթ.՝ կոչվել է Լենինի հրապարակ (թանգարանների շենքն ավարտվել է 1977 թվականին)։ Հանրապետության հրապարակի հատակագծում սեղանի և օվալի համադրություն է (մակերեսը՝ 3 հա)՝ տեղադրված քաղաքի հյուսիս-հարավ առանցքով։ Հանրապետության հրապարակի ծավալատարածված հորինվածքն ընդգրկում է վարչական շենքեր՝ Կառավարական տունը, Կառավարական 2-րդ տունը, Արհեստակցական միությունների շենքը, «Արմենիա» հյուրանոցը, թանգարանների շենքը։ Համակառույցի գեղագիտական արտահայտչականությունը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով:
«Մեգերյան Կարպետ» ԲԲԸ-ը Երևանում ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ կազմակերպվում են անվճար տուր-շրջագայություններ ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Մեր ընկերության գործարանում և ցուցասրահներում այցելուները կարող են տեսնել սեփական արտադրության ավանդական հայկական ոճավորմամբ և ժամանակակից լուծումներով գորգեր,կարպետներ, կատարել գնումներ հենց ցուցասրահում, ինչպես նաև կունենան հնարավորություն հետևելու արվեստի այս յուրահատուկ գործերի պատրաստման բուն գործընթացին' ծանոթանալով բնական նյութերով ներկման և մշակման տեխնոլոգիաներին : Այցելուներին սպասում է ևս մեկ հաճելի անակնկալ' տեղում այցելել անտիկ, ավելի քան հարյուր տարեկան և ավել հայկական գորգերի թանգարան-ցուցասրահ:
ՍՏԵՓԱՆ ԵՎ ԿՈՄՊԱՆԻԱ ՍՊԸ-ն ստեղծվել է 1995թ-ին: Մենք համագործակցում ենք ՄԱԿ-ի գրասենյակի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի դեսպանատների, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ: Մեր ծառայություններն են՝ կոնֆերանսների, համագումարների կազմակերպում և սպասարկում, ընտանեկան միջոցառումների կազմակերպում:
Կառուցվել է 1933-1935 թվականներին, ապա ընդլայնվել է 1953 թվականին։ Մարզադաշտի որոշ կատարելագործումներ ապահովվեցին 1963-ին։ Հիմնովին վերակառուցվել ու վերանորոգվել է 1999 և 2008 թվականներին։
1935-1999 թվականներին հայտնի էր որպես «Դինամո» մարզադաշտ։ 1999 թվականին վերանվանվել է Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ։ Հանրությանը հայտնի է պարզապես Հանրապետական մարզադաշտ անվանումով։ Համարվում է Երևանի քաղաքապետարանի սեփականությունը։ Առավելապես օգտագործվում է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի և ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։