Հայաստան, 0009, Երևան, Թամանյան փող., 10 շենք (Կենտրոն վարչ. շրջան Երևանում)
Համալիրի վերևում գտնվում է Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիր հուշակոթողը։ Ներքևում՝ համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։ Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների` Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկերը, որտեղից երևում է քաղաքն ամբողջությամբ: Հինգերորդ մակարդակի վրա տեղադրված է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակը խորհրդանշող հուշասյունը, իսկ արևային ժամացույցը ցույց է տալիս կյանքի անվերջանալի ընթացքը:
Կասկադը հայտնի է բաց երկնքի տակ անցկացվող համերգներով և հրավառություններով, յուրահատուկ արձաններով, փոքրիկ ջրվեժներով ու Արարատ լեռան հիանալի տեսարանով: Համալիրը երեխաների, տարեցների ու երիտասարդ զույգերի ամնեասիրված վայրերից մեկն է:
Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ Ներկա պահին գտնվում է վերակառուցման փուլում։ Համալիրում գտնվում են թանգարաններ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Համալիրի վերևում գտնվում է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան (1967թ.)։ Ներքևում՝ համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։
+374-10-541932