Վազգեն Սարգսյանի Անվան Հանրապետական Մարզադաշտ Փակ Բաժնետիրական Ընկերություն
Հայաստան, 0070, Երևան, Վարդանանց փող., 65 շենք (Կենտրոն վարչ. շրջան Երևանում)
Ճանապարհը այստեղից
այստեղ
Կառուցվել է 1933-1935 թվականներին, ապա ընդլայնվել է 1953 թվականին։ Մարզադաշտի որոշ կատարելագործումներ ապահովվեցին 1963-ին։ Հիմնովին վերակառուցվել ու վերանորոգվել է 1999 և 2008 թվականներին։
1935-1999 թվականներին հայտնի էր որպես «Դինամո» մարզադաշտ։ 1999 թվականին վերանվանվել է Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ։ Հանրությանը հայտնի է պարզապես Հանրապետական մարզադաշտ անվանումով։ Համարվում է Երևանի քաղաքապետարանի սեփականությունը։ Առավելապես օգտագործվում է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի և ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։