Հայաստան, Երևան, Սարյան փող., 33 շենք (Կենտրոն վարչ. շրջան Երևանում)
Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը սկսել է իր գործունեությունը տարիներ առաջ: 2005 թ. օգոստոսի 6-ին Գեղագիտության Ազգային կենտրոնի օրիգամի խմբի սաները Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք ուղարկեցին հարյուրավոր նկարազարդ «Խաղաղության լապտերներ» և 1000 թղթե կռունկ, այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով 1945 թ. ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին: Ակցիան շատ ջերմ արձագանք գտավ Ճապոնիայում, որից հետո այն վերածվեց ամենամյա միջազգային ծրագրի և իրականացվում է մինչ օրս: Հետագայում այդ խմբի գործունեության հիման վրա էլ ստեղծվեց «Խաղաղության լապտերներ» ՀԿ, որը 2010 թ. մայիսին վերանվանվեց հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային ՀԿ-ի:
(+374 91) 600149, (+374 91) 320190
ajp.hikari@gmail.com
http://www.hikari.am/ , https://www.facebook.com/ArmenianJapaneseHikariCenter