Freak DJ Bar-ը գտնվում է Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի ստորգետնյա հատվածում: Մուտքը Սայաթ-Նովա փողոցից է:
Հավանա Ռեստորանային Համալիր` վայր կատարյալ հանգիստն ու ակտիվ ժամանցը, գեղեցիկ միջավայրն ու որակյալ սնունդը գնահատող մարդկանց համար:
Մենք սոցիալական խումբ ենք՝ ներխուժած իրական աշխարհ: Ի՞նչ է ՛՛Քուեստ՛՛-ը: Դա վայր է, որտեղ իրականանում են հաճելի հանդիպումներ, ծանոթություններ, անցկացվում են յուրօրինակ և հետաքրքիր միջոցառումներ: Այստեղ կարող եք նաև կարդալ գրքեր և ամսագրեր, դիտել ֆիլմեր և խաղալ բազմատեսակ խաղեր: Մենք ներկայանում ենք նոր ֆորմատով, որտեղ վճարում եք միայն ժամանակի համար: Մենք այլ ձևաչափի կաֆե ենք, որտեղ թեյը, սուրճը, հյութը, քաղցրավենիքը և նարգիլեն անվճար են: Մենք թեմատիկ ակումբ ենք, որտեղ կհանդիպեք տարբեր նախասիրության տեր մարդկանց: Մենք սոցիալական խումբ ենք՝ ներխուժած իրական աշխարհ:
"COFFEE IS ALWAYS A GOOD IDEA" սա է COFFEESTORY՝ սրճարանի կարգախոսը:
Եվ հետևելով իրենց իսկ կարգախոսին,ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՏՔԵՐԸ իրականություն դարձնելով հիմք են դրել մի պատմության, որը կոչվում է COFFEESTORY:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԲԱԺԱԿԻ ՄԵՋ - A STORY IN A CUP:
"Բեսթ Վեսթերն Կոնգրես" հյուրանոցը ժամանակակից սուպերիոր դելյուքս կարգի հյուրանոց է, որում հաճելիորեն համադրված են գործնական և հարմարավետ միջավայրը:
Հյուրանոցը իդեալական վայր է գործարարների և զբոսաշրջիկների համար, քանի որ նախատեսված են բոլոր անհրաժեշտ պայմանները գործնական հանդիպումների և հարմարավետ կացության համար: Հյուրանոցի առավելություններից է կանաչապատ այգում գտնվող բացօթյա լողավազանը:
Հայտնաբերեք Ձեզ էպիկուրյան դրախտում: Վայելեք մեր ավանդական հեղինակային կերակուրները, շեֆ խոհարար Անահիտ Սարգսյանի կատարումով, որոնց ֆրանսիական նրբագեղություն և հմայք է հաղորդում հյուր շեֆ Նիկոլյա Նատալինիի ձեռքի հպումով:
ԼԱԹԱՐ հյուրանոցը կառուցվել և շահագործման է հանձնվել 2006 թվականի մայիսին: Հյուրանոցը անվանվել է ԼԱԹԱՐ ի պատիվ արևմտյան Հայաստանում գտնվող Լաթար գյուղի:Այն ունի 5 (հինգ) աստղանի հյուրանոցի որակավորում (Որակավորման վկայական N 17 տրված 28 հոկտեմբերի 2009թ. Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կողմից):
ԼԱԹԱՐ հյուրանոցային համալիրը հնագույն և արդիական ավանդույթների ներդաշնակ համադրություն է: Այն ունի յուրահատուկ ճարտարապետական կառուցվածք, որտեղ պահպանվել են ազգային ավանդույթներն ու հայկական ոգին: ԼԱԹԱՐ-ը ժամանակակից և բարձրակարգ հյուրանոց է: Այստեղ ստեղծված են բոլոր հարմարությունները ինչպես գործարարների, այնպես էլ նրանց համար, ովքեր նախընտրում են հանգիստն և հարմարավետությունը` հեռու քաղաքային թոհուբոհից: Հյուրանոցի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս հիանալ բիբլիական Արարատի և Հայաստանի ամենաբարձր գագաթը հանդիսացող Արագած լեռան բնապատկերներով:
Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ Ներկա պահին գտնվում է վերակառուցման փուլում։ Համալիրում գտնվում են թանգարաններ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Համալիրի վերևում գտնվում է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան (1967թ.)։ Ներքևում՝ համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։
Հրավիրում ենք Ձեզ յուրահատուկ վայր Երևան քաղաքում «Տասից տասը» զվարճանքների համալիր, վայր որտեղ կարելի է հանգստանալ ընտանիքի կամ ընկերների հետ: Լինելով տեղակայված Երևանի ամենատեսարժան վայրերից մեկում` Զանգու գետի ափին «Տասից տասը» համալիրը թույլ է տալիս ամբողջությամբ կտրվել քաղաքի եռուզեռից և զգալ բնության շունչն ու զբաղվել որսորդությամբ դուրս չգալով քաղաքից:
Ձեր տրամադրության տակ կլինեն մեր համալիրի բոլոր հնարավորությունները, Դուք կկարողանաք ձեր ուժերը փորձել որսորդության մեջ օգտագործելով տարբեր զենքեր:
Ձիավարման երկրպագուներն անպայման կցանկանան լինել մեր ձիարշավարանում և հեծնել մեր ազնվացեղ նժույգները:
Դուք նաև հնարավորություն ունեք այստեղ կազմակերպել ձեր ընտանեկան միջոցառումները` հարսանյաց հանդես, ծննդյան տոն կամ ուղղակի հավաքվել ընկերների հետ: Ցանկության դեպքում կարող եք առանձնանալ որսորդական տնակներում:
«Տասից տասը» հիանալի վայր է անմոռանալի ժամանակ անցկացնելու համար:
“Ամիգո” ակումբը, որն առաջնորդվում է “Իմ հաճախորդն իմ հյուրն է” սկզբունքով, սիրով հրավիրում է անցկացնել Ձեր երեկոն ակումբային ջերմ միջավայրում: Այստեղ կարող եք ճաշակել նրբահամ ուտեստներ և ըմպել կարիբյան էկզոտիկ կոկտեյլներ, ինչպես նաև պարել լատինամերիկյան կրքոտ պարեր, իսկ եթե չգիտեք պարել, հոգ չէ, մեր պարուսույցները կօգնեն ձեզ սովորել պարային հիմնական շարժումները:
Ցերեկային ժամերին կարող եք օգտվել ճաշացանկի հատուկ զեղչերից, իսկ երեկոյան ակումբում կազմակերպվում են երաժշտական, պարային, խաղային տարբեր միջոցառումներ:
Այստեղ կարող եք նշել Ձեր ծննդյան օրը կամ ցանկացած իրադարձություն, ինչպես նաև կազմակերպել կորպորատիվ երեկույթներ:
Իր բարեխիղճ և հոգատար վերաբերմունքի շնորհիվ, ակումբն արժանացել է հաճախորդների վստահությանն ու համակրանքին, և մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել նրանց շարքերում:
Արամե ակումբը շտապում է տեղեկացնել իր հաճախորդներին այն մասին , որ այսուհետ այն հյուրերը ովքեր կնշեն իրենց ծննդյան օրը Արամե ակումբում , բոլոր կարաոկե երգերը կտրվեն անվճար . Անձնագրի առկայությունը պարտադիր է. Լավ տրամադրության հասցեն Արամե ակումբ ...
Արտ-թերապիան չափազանց կարևոր մեթոդ է ` երեխայի զարգացման, տարբեր խնդիրների շտկման և կենտրոնացման գործընթացում: Այս մեթոդն օգտագործվում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ինչպես զարգացամն խնդիրներ ունեցող երեխաների, այնպես էլ խնդիրներ չունեցող երեխաների ընդհանուր զարգացման համար:
Մեր կենտրոնում մատուցվելու են արտ-թերապիայի հետևյալ ծառայությունները `
Ավազանկարչություն
Կավագործություն
Զարգացնող նկարչություն
Մոնտեսսորի աշխարհահռչակ զարգացնող մեթոդիկայի որոշ տեխնիկաներ
Արտ-թերապիան ուղղված է զարգացնելու ձեր փոքրիկի`
1) ձեռքերի մանր մոտորիկան ( նաև տարբեր վնասվածքների դեպքում )
2) մտավոր ունակությունները
3) արվեստի հանդեպ սերը
4) ընլալումն ու ուշադրության կենտրոնացումը
Համեցե՛ք «Երազի Տուն» զարգացման կենտրոն և բացահայտեք միանգամայն նոր աշխարհ ` ձեր և ձեր փոքրիկի համար…
«Երազի Տուն» զարգացման կնետրոնի արտ թերպիստ ` Նինա Մանուկյան
Ի դեպ մեր կենրոնում կիրառվելու են ամբողջ աշխարհում հայտնի «ՄՈՆՏԵՍՍՈՐԻ» գերարդյունավետ մեթոդիկայի որոշ տեխնիկաներ… Մոնտեսսորիի առանցքային սկզբունքն է ` մի՛ արեք ձեր երեխայի փոխարեն այն, ինչ ինքը կարող է ինքնուրույն անել… Կարծում եմ հանճարեղ է: Դե ինչ, սիրով ընդունելու ենք բոլոր փոքրիկներին!!!
Բարձրաճաշակ երաժշտությամբ, հաճելի միջավայրով ու բարձրակարգ սպասարկմամբ աչքի ընկնողԹՈՄ ՔՈԼԻՆԶ ՓԱԲը արդեն հասցրելլ է դառնալ յուրաքանչյուր այցելուի սիրված ժամանցի վայրը:
ԹՈՄ ՔՈԼԻՆԶ ՓԱԲ -ի լայնածավալ ձայնադարանը ռոքի, բլյուզի, ռեգի, ռոքենռոլի, ջազի և այլ ոճի երաժշտության սիրահարներին հնարավորություն է ընձեռում վայելել սիրված երգիչների ինչպես հին, այնպես էլ նոր ու ժամանակակից կատարումները: Ուրբաթ օրերին հնչում է նաև կենդանի երաժշտություն` հայտնի խմբերի կատարմամբ:
Լավ երաժշտությունից բացի, ԹՈՄ ՔՈԼԻՆԶ ՓԱԲ-ն իր հաճախորդներին է առաջարկում հմուտ խոհարարների կողմից պատրաստված տարատեսակ աղցաններ, տաք ուտեստներ, ինչպես նաև արագ սննդի մեծ տեսականի, որոնք համալրվում են “Tom Collins”-ի հատուկ բաղադրատոմսով պատրաստված ուտեստներով: Այս ամենը կարող եք համտեսել բազմատեսակ հյութերով, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներով: Վիսկիի սիրահարները կարող են ընտրություն կատարել մոտ 20 տեսակ վիսկիների ընտրանուց:
«ԻՍՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ը կրթամշակութային հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2003 թվականին` Հայաստանում իսպանախոս աշխարհի լեզուն և մշակույթը ներկայացնելու համար:
Ունի բազմաբնույթ գործունեություն թե´ կրթական, թե´ մշակութային բնագավառներում: Կազմակերպում է իսպաներեն լեզվի դասընթացներ` ինչպես սկսնակների, այնպես էլ լեզուն տիրապետողների համար` այն կատարելագործելու նպատակով:
Ունի լատինաամերիկյան պարերի դպրոց և կուբացի պարուսույց
Կազմակերպում է բազմաբնույթ միջոցառումներ` «ֆիեստաներ», համերգներ, կինոցուցադրումներ, տարաբնույթ փառատոններ և այլն:
2000 թվականից ի վեր նվիրումի գիտակցությամբ մենք կոչված ենք ներկայացնելու հայկական մշակույթը աշխարհին և բերելու համաշխարհային մշակույթը Հայաստան կրթության և արվեստի միջոցով: Կամուրջ հանդիսանալով անցյալի ու ներկայի միջև` մենք նպաստում ենք մշակույթի պահպանմանը՝առաջնորդվելով դեպի ապագա:
Կրելով 11-րդ դարի մեծ փիլիսոփա, գրող և երաժիշտ Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը` Միությունն առաջնորդվում է նրա իմաստնությամբ և հոգևոր մաքրությամբ:
«Ջրաշխարհ»-ը տեղակայված է Երևան քաղաքում շուրջ 2 հեկտար կանաչապատ տարածքում: Այն իրապես օազիս է, որտեղ ամռան տապին կարելի է զովանալ և հիանալի ժամանակ անցկացնել: «Ջրաշխարհ»-ն աշխատում է տարվա տաք եղանակին և իր հաճախորդներին առաջարկում է տարաբնույթ զվարճանքներ և պոտենցիալ հանգստի համար նախատեսված բոլոր հարմարությունները, ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար:
«Ջրաշխարհ»-ը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով և բավարարում է նորմայի բոլոր պահանջները: Ջրային ատրակցիոնները, երեխաների և մեծահասակների համար նախատեսված լողավազանները, ջակուզին մոռացնել են տալիս շոգի մասին, բարձրացնում են տրամադրությունը և կդարձնեն ձեր ակտիվ հանգիստն էլ ավելի տպավորիչ: Ջրային գոտու տարածքում կա զվարճանքների համար նախատեսված տարածք, ռեստորան, սրճարան, բար, արագ սննդի կետ, ինչպես նաև լոգարան, հանդերձարան և ավտոկայանատեղի: Ջրային գոտում ձեր անվտանգությունը կապահովի փրկարարների պրոֆեսիոնալ խումբը, իսկ անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի առաջին օգնություն:
Տեխնիկական կենտրոն ֆուտբոլային ակադեմիան բացվել է 2010թ.-ի սեպտեմբերի 1-ին Երևանի Ավան թաղամասում: Պաշտոնական բացումն ազդարարել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ
Միշել Պլատինին և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` կտրելով կարմիր ժապավենը:
Նորաբաց ակադեմիայի գլխավոր նպատակն է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Կենտրոնի դռները բաց են բոլոր այն երեխաների և երիտասարդների համար, ովքեր սիրում են ֆուտբոլը:Մարզահամալիրը ներառում է ֆուտբոլային 5 խաղադաշտ, 4 թենիսի խաղադաշտ, լողավազաններ, մարզադահլիճ, հյուրանոցային համալիր և այլ ծառայություններ:
Ֆուտբոլի ակադեմիան իր ծավալով միակն է ամբողջ Հայաստանում:
Ավելորդ չէ նշել, որ կենտրոնը խոշորագույնն է Հարավային Կովկասում ու լավագույններից մեկը` Եվրոպայում:
Մեր սպորտային համալիրը մատուցում է բազմաթիվ ծառայություններ:
‘’Cross’’ սպորտային համալիրում առկա են`
բացօթյա և ծածկած լողավազաններ,
մասնագիտացված բասկետբոլի և վոլեյբոլի սրահ` իր բարձր որակի ունիվերսալ մանրահատակով, սեղանի թենիսի սրահ,
թենիսի 2 դաշտ,
մարզասրահ` հագեցած ժամանակակից մարզասարքերով,
ֆիննական շոգեբաղնիք,
խմբակային մարզումների համար նախատեսված սրահ, որտեղ անց են կացվում՝
Dance aerobics,
Yoga,
Pilates,
ABS Back stretch,
Body Flex,
Body Training,
ինքնապաշտպանության մարզումներ:
Հենց այստեղ դուք կարող եք շեղվել քաղաքի եռուզեռից և վերջապես զբաղվել ձեր սիրած մարզաձևով:
Մենք կապահովենք ձեզ համար որակ և հարմարավետություն` թողնելով ձեզ միայն վայելել այն ժամանակը, որ կանցկացնեք մեզ մոտ:
Վահագնի բնակելի թաղամասի հարևանությամբ է գտնվում Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբը՝ հայաստանցիների և նրանց հյուրերի սիրած հանգստավայրը։
Քաղաքամերձ ակուբի հպարտությունն են մեծ և մինի գոլֆի խաղադաշտերը, թենիսի, բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի դաշտերը, մեծահասակների և երեխաների համար նախատեսված լողավազանները։ Գոլֆի դաշտը առաջինն է անդրկովկասյան տարածաշրջանում: Փարը (սահմանված նվազագույն հարվածների քանակը) 36 է, իսկ դաշտի ընդհանուր երկարությունը՝ 2965 մետր (3243 յարդ)։
Ակումբը տրամադրում է մարզական հանդերձանք, որը կարելի է գնել կամ վարձակալել: Քաղաքամերձ ակումբը հասարակության համար բաց է որոշակի անդամավճարով, սակայն թաղամասի բնակիչներին ու նրանց հյուրերին տրվում է արտոնյալ մուտքի իրավունք։
Ակումբը երաշխավորում է ժամանցի ու հանգստի հաճելի մթնոլորտ մեր թաղամասի բնակիչների, նրանց ընտանիքի անդամների և հյուրերի համար։
Այս տարի Արարատ Վալլի Քաղաքամերձ Ակումբում առաջարկվում են հետևյալ մարզաձևերը և ծառայությունները`
Ակումբում գործում են գոլֆի, թենիսի, լողի վճարովի խմբակներ, ինչպես նաև կարաոկե ակումբ, որը Ձեր երեկոն կդարձնի հիշարժան և անմոռանալի:
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ. հունիսի 1-ին: Թատրոնի հիմնադիրներն են եղել Սոֆիա Բեջանյանը, նկրիչ Գևորգ Առաքելյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը:Վարյա Ստեփանյանը եղել է առաջին տնօրենը:
Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936 թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան: Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 60 տարի: 1994-1997թթ. թանգարանը գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը Երևանի քաղաքապետարանի հետ միասնական ճարտարապետական համալիր է ձևավորում: Թանգարանում պահպանվում է ավելի քան 89700 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։
Պատմություն Միությունը ստեղծվել է 1932 թվականի նոյեմբերի 10-ին։ Առաջին համագումարը տեղի է ունեցել 1945 թվականին։ 1945-2013 թթ. կայացել է 18 համագումար։ Վերջին՝ 18-րդ համագումարը կայացել է 2013 թ. դեկտեմբերի 16-ին, որի ժամանակ Կարեն Աղամյանը ձայների ճնշող մեծամասնությամբ երրորդ անգամ ընտրվել է կազմակերպության նախագահ։ Գործունեություն Միության հիմնական խնդիրներից են՝ աջակցել Հայաստանի նկարիչներին, քանդակագործներին և արվեստաբաններին՝ ստեղծելու բարձրարժեք ստեղծագործություններ, նպաստել անդամների պրոֆեսիոնալ վարպետության բարձրացմանը, նրանց միջազգային կապերի ընդլայմանը, մասսայականացնել ստեղծված աշծատանքները, բացել ցուցահանդեսներ, հնարավորինս կազմակերպել և ֆինանսավորել նրանց գործունեությունը և այլն։ Միությունը կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, հանրապետական ու միջազգային փառատոներ, հրատարակում նկարիչների կատալոգները։ Միությունում անցկացվում են դասախոսություններ, հանդիպումներ արվեստի ու մշակույթի գործիչների հետ, տոնվում են հոբելյանական տարեթվերը։
Հանրապետության Հրապարակը քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական կառույցն է, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի (1924, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան), կառուցապատվել 1926-1958-ին, 1940-1990 թթ.՝ կոչվել է Լենինի հրապարակ (թանգարանների շենքն ավարտվել է 1977 թվականին)։ Հանրապետության հրապարակի հատակագծում սեղանի և օվալի համադրություն է (մակերեսը՝ 3 հա)՝ տեղադրված քաղաքի հյուսիս-հարավ առանցքով։ Հանրապետության հրապարակի ծավալատարածված հորինվածքն ընդգրկում է վարչական շենքեր՝ Կառավարական տունը, Կառավարական 2-րդ տունը, Արհեստակցական միությունների շենքը, «Արմենիա» հյուրանոցը, թանգարանների շենքը։ Համակառույցի գեղագիտական արտահայտչականությունը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով:
Հայաստանում Ձիասպորտը հիմնադրվել է 1953թ:
Ներկայումս հետաքրքրությունը այս մարզաձևի հանդեպ զգալիորեն աճել է շնորհիվ Հայաստանի Ձիասպորտի Ֆեդերացիայի և նրա սերտ համագործակցությանը Միջազգային Ձիասպորտի Ֆեդերացիայի հետ:
Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի Կենտրոնը հիմնադրվել է 2001թ-ին: Այն գտնվում է Երևան քաղաքում: Հայաստանի Ձիասպորտի Ֆեդերացիայի գրեթե բոլոր մրցումները անց են կացվում Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի Կենտրոնում:
Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի Կենտրոնում կատարվում են նաև անհատական և խմբակային դասընթացներ, ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար: