Հայաստան, 0038, Երևան, Հալաբյան փող., 16 շենք (Աջափնյակ վարչ. շրջան Երևանում)
Թումոն Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների երեւակայության արդյունքն է: Սիմոնյան կրթական հիմնադրամը ամբողջությամբ հոգում է Թումո կենտրոնի կարիքները, միջոցներ տրամադրում վերջինիս ծրագրերի զարգացման, հարակից պլազայի եւ Թումանյանի այգու բարեկարգման համար:
Մեր նպատակն է ընդլայնել երիտասարդների մտահորիզոնը և միջոցներ տրամադրել իրենց լիարժեք ստեղծագործական ներուժը բացահայտելու համար:
Թումոն շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Թումո ծրագրին մասնակցելն անվճար է և բաց բոլոր տեղացի պատանիների համար:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում պատանիները սովորում են անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, թվային մեդիա: Թումոն արտադպրոցական ուսումնական ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է, որտեղ 12-18 տարեկան հազարավոր պատանիներ ուսանում են սեփական հանձնառությամբ: Ուղղորդվելով հմուտ մանկավարժների ու մեդիա մասնագետների կողմից՝ ուսանողներն իրականացնում են իրենց անհատական ուսումնական պլանը Թումոյի կենտրոնի միջոցով: Այն հատուկ մշակված ուսումնական հարթակ, որը պատրաստում է նրանց գործնական աշխատանքների համար։
(+374 10) 398413
info@tumo.org
http://www.tumo.org/ , https://www.facebook.com/TumoCenter/timeline
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ
10:00-19:30