Վերջերս «Երևան Պլազա» բիզնես-կենտրոնի յոթերորդ հարկում իր դռներն է բացել Panorama լաուրջ-բար-ռեստորանը: Անվանումը պատահական չէ ընտրված, այլ շնորհիվ ռեստորանի պատշգամբից բացվող շենքի երկկողմանի տեսարանի: Ձեր առջև սփռված է երևանյան համայնապատկերի ողջ գեղեցկությունն ու շքեղությունը ՝ հյուսիս-արևմուտքից մինչ արևելք: Ի դեպ, ամառային սեզոնի ընթացքում պատշգամբը վերափոխվում է ժամանցի ամենացանկալի վայրերից մեկը. առավոտյան արևի առաջին շողերով հիանալու համար և երեկոյան՝ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ թողնելով առօրեական հոգսերը նուրբ արևածագի զեփյուռին:
Freak DJ Bar-ը գտնվում է Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի ստորգետնյա հատվածում: Մուտքը Սայաթ-Նովա փողոցից է:
Հավանա Ռեստորանային Համալիր` վայր կատարյալ հանգիստն ու ակտիվ ժամանցը, գեղեցիկ միջավայրն ու որակյալ սնունդը գնահատող մարդկանց համար:
Սփիքիզի ռեստորան և կոկտեյլ-բարում կան առանձնացված սրահներ՝ վիսկի-բար, որտեղ տիրում է ջազային հանգիստ մթնոլորտ, ռեստորան՝ իր գինու մառանով և բար, որի շարունակությունը բեմն է: Այստեղ ամեն երեկո, բացի երկուշաբթի և երեքշաբթի օրերից, հնչում է կենդանի երաժշտություն:
Մենք սոցիալական խումբ ենք՝ ներխուժած իրական աշխարհ: Ի՞նչ է ՛՛Քուեստ՛՛-ը: Դա վայր է, որտեղ իրականանում են հաճելի հանդիպումներ, ծանոթություններ, անցկացվում են յուրօրինակ և հետաքրքիր միջոցառումներ: Այստեղ կարող եք նաև կարդալ գրքեր և ամսագրեր, դիտել ֆիլմեր և խաղալ բազմատեսակ խաղեր: Մենք ներկայանում ենք նոր ֆորմատով, որտեղ վճարում եք միայն ժամանակի համար: Մենք այլ ձևաչափի կաֆե ենք, որտեղ թեյը, սուրճը, հյութը, քաղցրավենիքը և նարգիլեն անվճար են: Մենք թեմատիկ ակումբ ենք, որտեղ կհանդիպեք տարբեր նախասիրության տեր մարդկանց: Մենք սոցիալական խումբ ենք՝ ներխուժած իրական աշխարհ:
Մենք առաջարկում ենք մեր այցելուներին -հարմարավետ համարներ և քոթեջներ -Ռեստորաններ,բարեր,բանկետի սրահ -բիլիարդ -սաունա եվ համամ -լողավազան և մարզասրահ -Wi-Fi կապ ամբողջ տարածքում -ՍՊԱ-միջոցառումներ -կոնֆերենց դահլիճ
"COFFEE IS ALWAYS A GOOD IDEA" սա է COFFEESTORY՝ սրճարանի կարգախոսը:
Եվ հետևելով իրենց իսկ կարգախոսին,ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՏՔԵՐԸ իրականություն դարձնելով հիմք են դրել մի պատմության, որը կոչվում է COFFEESTORY:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԲԱԺԱԿԻ ՄԵՋ - A STORY IN A CUP:
Հայտնաբերեք Ձեզ էպիկուրյան դրախտում: Վայելեք մեր ավանդական հեղինակային կերակուրները, շեֆ խոհարար Անահիտ Սարգսյանի կատարումով, որոնց ֆրանսիական նրբագեղություն և հմայք է հաղորդում հյուր շեֆ Նիկոլյա Նատալինիի ձեռքի հպումով:
Համեցե՛ք, ԱՐԱՏՏԱ Ռեստորան-Սրճարան՝ համտեսելու ավանդական հայկական՝ արարատյան խոհանոցի ամենայուրահատուկ և համեղ աղցաններն ու ուտեստները, որոնք պատրաստվում են կենդանի կրակի վրա ու հենց հաճախորդների աչքի առաջ։
Ռետրո սրճարանի կարգախոսն է. «Ամեն ինչ պետք է ապահովի մեր հաճախորդների բարձր ոգին և գոհունակությունը»:
Սպորտի աստղերն այստեղ նստել են մի սեղանի շուրջ երկրպագուների հետ, և աշխարհի չեմպիոնի ու բանկային աշխատակցի միջև տարբերություն չի եղել, երբ հաղթել են մերոնք: Փոխվում է աշխարհը, փոխվում է սպորտը, փոխվում է սպորտ բարը:
“Ամիգո” ակումբը, որն առաջնորդվում է “Իմ հաճախորդն իմ հյուրն է” սկզբունքով, սիրով հրավիրում է անցկացնել Ձեր երեկոն ակումբային ջերմ միջավայրում: Այստեղ կարող եք ճաշակել նրբահամ ուտեստներ և ըմպել կարիբյան էկզոտիկ կոկտեյլներ, ինչպես նաև պարել լատինամերիկյան կրքոտ պարեր, իսկ եթե չգիտեք պարել, հոգ չէ, մեր պարուսույցները կօգնեն ձեզ սովորել պարային հիմնական շարժումները:
Ցերեկային ժամերին կարող եք օգտվել ճաշացանկի հատուկ զեղչերից, իսկ երեկոյան ակումբում կազմակերպվում են երաժշտական, պարային, խաղային տարբեր միջոցառումներ:
Այստեղ կարող եք նշել Ձեր ծննդյան օրը կամ ցանկացած իրադարձություն, ինչպես նաև կազմակերպել կորպորատիվ երեկույթներ:
Իր բարեխիղճ և հոգատար վերաբերմունքի շնորհիվ, ակումբն արժանացել է հաճախորդների վստահությանն ու համակրանքին, և մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել նրանց շարքերում:
Արամե ակումբը շտապում է տեղեկացնել իր հաճախորդներին այն մասին , որ այսուհետ այն հյուրերը ովքեր կնշեն իրենց ծննդյան օրը Արամե ակումբում , բոլոր կարաոկե երգերը կտրվեն անվճար . Անձնագրի առկայությունը պարտադիր է. Լավ տրամադրության հասցեն Արամե ակումբ ...
Բարձրաճաշակ երաժշտությամբ, հաճելի միջավայրով ու բարձրակարգ սպասարկմամբ աչքի ընկնողԹՈՄ ՔՈԼԻՆԶ ՓԱԲը արդեն հասցրելլ է դառնալ յուրաքանչյուր այցելուի սիրված ժամանցի վայրը:
ԹՈՄ ՔՈԼԻՆԶ ՓԱԲ -ի լայնածավալ ձայնադարանը ռոքի, բլյուզի, ռեգի, ռոքենռոլի, ջազի և այլ ոճի երաժշտության սիրահարներին հնարավորություն է ընձեռում վայելել սիրված երգիչների ինչպես հին, այնպես էլ նոր ու ժամանակակից կատարումները: Ուրբաթ օրերին հնչում է նաև կենդանի երաժշտություն` հայտնի խմբերի կատարմամբ:
Լավ երաժշտությունից բացի, ԹՈՄ ՔՈԼԻՆԶ ՓԱԲ-ն իր հաճախորդներին է առաջարկում հմուտ խոհարարների կողմից պատրաստված տարատեսակ աղցաններ, տաք ուտեստներ, ինչպես նաև արագ սննդի մեծ տեսականի, որոնք համալրվում են “Tom Collins”-ի հատուկ բաղադրատոմսով պատրաստված ուտեստներով: Այս ամենը կարող եք համտեսել բազմատեսակ հյութերով, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներով: Վիսկիի սիրահարները կարող են ընտրություն կատարել մոտ 20 տեսակ վիսկիների ընտրանուց:
«Նոր Ռեժանս» հյուրանոցն ունի 9 համար, այդ թվում` 6 մեկսենյականոց և 3 երկսենյականոց համարներ:
Ձեր տրամադրության տակ են «Նոր Ռեժանս» համալիրում հանգստի և ժամանցի համար նախատեսված զանազան հարմարություններ՝ սաունա, լողավազաններ, բիլիարդ, կարաոկե, DVD, ինչպես նաև հայկական և այլ ազգային խոհանոցների ճաշատեսակներով հարուստ ռեստորան ու բար:
Մեր անձնակազմը ջերմորեն կհյուրընկալի ձեզ՝ առաջարկելով բարձրակարգ պրոֆեսիոնալ ծառայություններ:
ՍՏԵՓԱՆ ԵՎ ԿՈՄՊԱՆԻԱ ՍՊԸ-ն ստեղծվել է 1995թ-ին: Մենք համագործակցում ենք ՄԱԿ-ի գրասենյակի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի դեսպանատների, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ: Մեր ծառայություններն են՝ կոնֆերանսների, համագումարների կազմակերպում և սպասարկում, ընտանեկան միջոցառումների կազմակերպում: