Այստեղ Դուք կարող եք կտրվել առօրյա հոգսերից, ճաշակել հայկական և եվրոպական խոհանոցի ճաշատեսակներ և վայելել Ձեր հանգիստը մեր հյուրանոցի հարմարավետ սենյակներում: Մեր հյուրընկալ դռները միշտ բաց են Ձեր առջև:
Մենք առաջարկում ենք մեր այցելուներին -հարմարավետ համարներ և քոթեջներ -Ռեստորաններ,բարեր,բանկետի սրահ -բիլիարդ -սաունա եվ համամ -լողավազան և մարզասրահ -Wi-Fi կապ ամբողջ տարածքում -ՍՊԱ-միջոցառումներ -կոնֆերենց դահլիճ
Ավանգարդ հյուրանոցային համալիրը գտնվում է Ավանում՝ քաղաքի բարձրադիր գոտում, որն առանձնանում է օդի մաքրությամբ: Հյուրանոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա գտնվում է Play City զվարճանքների կենտրոնը, ինչպես նաև մի մեծ լողավազան, որտեղ կարելի է զվարճանալ տարվա ցանկացած եղանակի: Ավանգարդ հյուրանոցն ունի հարմարավետ երկտեղանոց սենյակներ, յուրահատուկ պայմաններով Penthouse և VIP սենյակներ, ինչպես նաև երկու սենյականոց համար:
"Բեսթ Վեսթերն Կոնգրես" հյուրանոցը ժամանակակից սուպերիոր դելյուքս կարգի հյուրանոց է, որում հաճելիորեն համադրված են գործնական և հարմարավետ միջավայրը:
Հյուրանոցը իդեալական վայր է գործարարների և զբոսաշրջիկների համար, քանի որ նախատեսված են բոլոր անհրաժեշտ պայմանները գործնական հանդիպումների և հարմարավետ կացության համար: Հյուրանոցի առավելություններից է կանաչապատ այգում գտնվող բացօթյա լողավազանը:
ԼԱԹԱՐ հյուրանոցը կառուցվել և շահագործման է հանձնվել 2006 թվականի մայիսին: Հյուրանոցը անվանվել է ԼԱԹԱՐ ի պատիվ արևմտյան Հայաստանում գտնվող Լաթար գյուղի:Այն ունի 5 (հինգ) աստղանի հյուրանոցի որակավորում (Որակավորման վկայական N 17 տրված 28 հոկտեմբերի 2009թ. Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կողմից):
ԼԱԹԱՐ հյուրանոցային համալիրը հնագույն և արդիական ավանդույթների ներդաշնակ համադրություն է: Այն ունի յուրահատուկ ճարտարապետական կառուցվածք, որտեղ պահպանվել են ազգային ավանդույթներն ու հայկական ոգին: ԼԱԹԱՐ-ը ժամանակակից և բարձրակարգ հյուրանոց է: Այստեղ ստեղծված են բոլոր հարմարությունները ինչպես գործարարների, այնպես էլ նրանց համար, ովքեր նախընտրում են հանգիստն և հարմարավետությունը` հեռու քաղաքային թոհուբոհից: Հյուրանոցի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս հիանալ բիբլիական Արարատի և Հայաստանի ամենաբարձր գագաթը հանդիսացող Արագած լեռան բնապատկերներով:
Հաճախորդներին ամենաբարձր մակարդակով սպասարկելու և լավագույնը մատուցելու մեր ավանդույթները ձևավորվել են տասնամյակներով: Հազարավոր զբոսաշրջիկներ Հայաստանի մայրաքաղաք Երևանը մտապահել են հենց «Անի» հյուրանոցի իրենց պատուհանի համայնապատկերով:
Իր 247 սենյակներով «Անի Պլազա Հոթել»-ը հանրապետության ամենամեծ հյուրանոցն է: Մեր ընդարձակ սենյակները կգոհացնեն ինչպես բիզնես հաճախորդներին, այնպես էլ զբոսաշրջիկներին ու ընտանիքներին, որոնք նախընտրում են ջերմությունն ու հարմարավետությունը:
Հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակից 100 մետր, իսկ Հյուսիսային պողոտայից և Օպերայից 200 մետր հեռավորության վրա: Համարները գտնվում են էլիտար շենքի 14-րդ հարկում, ինչն էլ հնարավորություն է տալիս հիանալ քաղաքի յուրօրինակ տեսքով: Հյուրանոցի դիրքը, համայնապատկերը, մատչելի գներով բարձրակարգ ծառայությունները ձեր այցը Հայաստան կդարձնեն հիշարժան:
«Նոր Ռեժանս» հյուրանոցն ունի 9 համար, այդ թվում` 6 մեկսենյականոց և 3 երկսենյականոց համարներ:
Ձեր տրամադրության տակ են «Նոր Ռեժանս» համալիրում հանգստի և ժամանցի համար նախատեսված զանազան հարմարություններ՝ սաունա, լողավազաններ, բիլիարդ, կարաոկե, DVD, ինչպես նաև հայկական և այլ ազգային խոհանոցների ճաշատեսակներով հարուստ ռեստորան ու բար:
Մեր անձնակազմը ջերմորեն կհյուրընկալի ձեզ՝ առաջարկելով բարձրակարգ պրոֆեսիոնալ ծառայություններ:
Տեխնիկական կենտրոն ֆուտբոլային ակադեմիան բացվել է 2010թ.-ի սեպտեմբերի 1-ին Երևանի Ավան թաղամասում: Պաշտոնական բացումն ազդարարել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ
Միշել Պլատինին և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` կտրելով կարմիր ժապավենը:
Նորաբաց ակադեմիայի գլխավոր նպատակն է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Կենտրոնի դռները բաց են բոլոր այն երեխաների և երիտասարդների համար, ովքեր սիրում են ֆուտբոլը:Մարզահամալիրը ներառում է ֆուտբոլային 5 խաղադաշտ, 4 թենիսի խաղադաշտ, լողավազաններ, մարզադահլիճ, հյուրանոցային համալիր և այլ ծառայություններ:
Ֆուտբոլի ակադեմիան իր ծավալով միակն է ամբողջ Հայաստանում:
Ավելորդ չէ նշել, որ կենտրոնը խոշորագույնն է Հարավային Կովկասում ու լավագույններից մեկը` Եվրոպայում: